Overview
Customer Experience and Service Quality Assurance Specialist Jobs in Yerevan, Yerevan, Armenia at Whitebone Experience Management
Title: Customer Experience and Service Quality Assurance Specialist
Company: Whitebone Experience Management
Location: Yerevan, Yerevan, Armenia
Whitebone ընկերությունը համալրում է իր թիմը և փնտրում Հաճախորդների փորձառության և սպասարկման որակի ապահովման մասնագետ, ով սիրում է ուսումնասիրել մարդկանց վարքը, նկատել մանրուքները, հասկանալ՝ ինչու և ինչից է հաճախորդը գոհ կամ դժգոհ և վերլուծել տվյալները։
Եթե քեզ հետաքրքրում է ոչ միայն «ճի՞շտ է, թե՞ սխալ», այլ նաև՝ «ինչպե՞ս կարող ենք սա ավելի լավ անել հաճախորդի համար», ապա այս դերը քեզ համար է։
Աշխատանքի հիմնական նկարագիր․
- Կազմակերպել և իրականացնել «Գաղտնի գնում (Mystery Shopping» նախագիծ (հավաքագրել թիմ, առաջադրանքներ տալ և հետևել դրանց կատարման որակին)
- Վերլուծել հաճախորդների հետ շփման տարբեր կետերը՝ սպասարկում, զանգեր, օնլայն հարթակներ, վաճառքի գործընթաց և այլն
- Կատարել որակի ապահովման(QA) ստուգումներ և արձանագրել շեղումները
- Պատրաստել հաշվետվություններ՝ հիմնված փաստերի և դիտարկումների վրա
- Մասնակցել Հաճախորդի փորձառության (CX) ուսումնասիրման և գնահատման աշխատանքներին՝ տարբեր ոլորտների ընկերություններում
- Ուսումնասիրել հաճախորդների ուղին և բացահայտել «ցավոտ կետեր»-երը
- Աջակցել CX աուդիտների իրականացմանը, մասնակցել հետազոտությունների և CX նախագծերի (մասնավորապես յուզաբիլիթի թեստավորման կազմակերպման աշխատանքների) իրականացմանը
- Անհրաժեշտության դեպքում մասնակցել հաճախորդների հետ հանդիպումներին, հարցազրույցներին և դաշտային ուսումնասիրություններին։
Մենք փնտրում ենք քեզ, եթե դու․
- Ունես բարձրագույն կրթություն
- 2+ տարվա աշխատանքային փորձ Սպասարկման ոլորտում
- Հետաքրքրված ես Հաճախորդի փորձառությամբ (Customer Experience) և Որակի ապահովման (Quality Assurance) ոլորտներով
- Գերազանց տիրապետում ես հայերենին, ռուսերենին և անգլերենին
- Ուշադիր ես մանրուքների նկատմամբ
- Ունես վերլուծական մտածողություն և սիրում ես գտնել պատճառահետևանքային կապերը
- Լավ ես աշխատում Excel/Google Sheets-ի և Canva–ով
- Պատասխանատու ես, արագ ես սովորում և ճկուն ես։
Ի՞նչ կստանաս մեզ հետ աշխատելով․
- Իրական նախագծերի վրա աշխատելու և նոր փորձառություն ձևավորելու հնարավորություն
- Տարբեր ոլորտների բիզնեսների հետ աշխատելու փորձ
- Առողջ և զարգացող թիմի անդամ դառնալու հնարավորություն
- QA, CX և Customer Journey նոր զարգացող ոլորտներում մասնագիտական աճ
- Ոլորտի լավագույն մասնագետներից սովորելու հնարավորություն
- Միջավայր, որտեղ քո դիտարկումը կարող է իրական փոփոխության հիմք դառնալ
Աշխատանքի ձևաչափ
- Ամբողջ դրույք
- Գրասենյակային (Արամի 4)
- 5–օրյա գրաֆիկ, 09։00-18։00
Դիմելու համար
Ուղարկիր քո CV-ն՝ [email protected] էլ․ հասցեով և կարճ նշիր՝ «Ինչո՞ւ է քեզ հետաքրքրում Customer Experience ոլորտը»։